Մեղադրանքը նույնն է՝ գաղտնի համակարգի միջոցով օժանդակել են գյուլենական ահաբեկչությանը:
Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում կրկին լրագրողներն են: Ստամբուլում ձերբակալվել է 35 լրագրող: Մեղադրանքը նույնն է՝ գաղտնի համակարգի միջոցով օժանդակել են գյուլենական ահաբեկչությանը: Ձերբակալվածների շարքում է նաև Բիրգյուն պարբերականի խմբագիր Բուրաք Էքիջին: Բիրգյունը, որին թղթակցել է նաև Հրանտ Դինքը, թուրքական ընդդիմադիր պարբերականներից է: