Թելման Քալաշյանը 2013-ին 75 հազար դոլար է տվել ռուսաստանաբնակ հինգ եղբայրների՝ պարբերաբար ստանալով տոկոսները:
Շամիրամում տեղի ունեցած ոճրագործությունը չորս տարվա պարտք ու պահանջի պատմության դրամատիկ հանգուցալուծումն էր: Թելման Քալաշյանը 2013-ին 75 հազար դոլար է տվել ռուսաստանաբնակ հինգ եղբայրների՝ պարբերաբար ստանալով տոկոսները: Երկու տարի անց եղբայրների ծրագրերը ձախողվել են. չեն կարողացել վերադարձնել գումարն ու տոկոսները: