Համալսարանական լսարանները դատարկ չթողնելու համար աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանը կքննարկի բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծ:
Նվազել են անցողիկ շեմերը բուհերում, շատացել՝ թափուր տեղերը: Բուհերին հատկացված 19641 տեղից անվճար էր 1641-ը: Միասնական և ներբուհական քննություններից, թափուր տեղերի մրցույթից հետո 8000-ից ավելի տեղ թափուր մնաց: Համալսարանական լսարանները դատարկ չթողնելու համար աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանը կքննարկի բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որում սահմանվում է ԲՈՒՀ ընդունվելու նոր կարգը: