Ռոգոզինի կարծիքով՝ սա անցած շաբաթվա օդային սկանդալի շարունակությունն է:
Մոլդովայում ցույցեր են Ռուսաստանի փոխվարչապետի դեմ: Այդ երկիրը Դմիտրի Ռոգոզինին «անցանկալի անձ» է հայտարարել: Փոխվարչապետը սպառնացել է, որ դրա համար Մոլդովան դեռ պատասխան կտա: Ռոգոզինի կարծիքով՝ սա անցած շաբաթվա օդային սկանդալի շարունակությունն է: Ռուսաստանից թռչող օդանավին, որում նաև Ռոգոզինն էր, Ռումինիան թույլ չէր տվել հատել իր երկրի օդային սահմանը: Վտանգելով ուղևորների կյանքը՝ օդանավը ստիպված վայրէջք էր կատարել Մինսկում լիցքավորվելու համար: