Մեքենայի ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Նարեկացի փողոցում բարդին ընկել է «Օպել»-ի վրա: Մեքենայի ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ավտոմեքենան զգալի վնասվել է: Ճանապարհային ոստիկանները փակել են փողոցը, կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են տապալված բարդին: Ականատեսները «Օրակարգ»-ի թղթակցին պատմել են, որ ծառը ոչ թե քամուց է ընկել, այլ բունն է փտած եղել: