Եգիպտոսում դանակահարված հայ զբոսաշրջիկները հնարավոր է տեղափոխվեն Հայաստան:
Եգիպտոսում դանակահարված հայ զբոսաշրջիկները հնարավոր է տեղափոխվեն Հայաստան: Նրանց առողջական վիճակը գնահատելու համար Կահիրե է մեկնել Էրեբունի բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը: Պրոֆեսորին գործուղել է Հայաստանի արտգործնախարարությունը: Հուրգադայում հուլիսի 14-ին զբոսաշրջիկների վրա դանակով հարձակված տղամարդը սպանել էր 3 հոգու ու վիրավորել 6-ին: