Պատգամավորները հայտարարել են՝ եթե Թուրքիան շարունակի հակաժողովրդավարական քայլերը, ճիշտ ժամանակն է կիրառել համապատասխան պատժամիջոցներ և հետ պահել գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց:
Գերմանիան փակում է Թուքիայի տնտեսական շնչուղիները: Պաշտոնական Բեռլինը Եվրամիությունից պահանջել է խստացնել Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը: «Դոյչե վելլեն» հայտնում է, որ Գերմանիայի խորհրդարանի օրակարգում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցն է: Պատգամավորները հայտարարել են՝ եթե Թուրքիան շարունակի հակաժողովրդավարական քայլերը, ճիշտ ժամանակն է կիրառել համապատասխան պատժամիջոցներ և հետ պահել գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց: