2024-ին քառամյակի գլխավոր մարզական տոնը տեղի կունենա Փարիզում:
Փարիզն ու Լոս Անջելեսը համաձայնության են եկել օիմպիական խաղերը հյուրընկալելու հարցում: 2024-ին քառամյակի գլխավոր մարզական տոնը տեղի կունենա Փարիզում: Այս մասին հայտնել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Հրեշտակների քաղաքը խաղերը կհյուրընկալի 2028-ին: 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում: