Հրշեջներից մոտ 5 ժամ է պահանջվել կրակը մարելու համար:
Շիրակում այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանը: Փայտե կառույցում հրդեհը սկսվել է կեսգիշերին: Հրշեջներից մոտ 5 ժամ է պահանջվել կրակը մարելու համար: Գյուղապետը «Օրակարգ»-ին հայտնել է, որ այրվել են նաև գյուղապետարանի համակարգիչները: Պայթել է չհրկիզվող պահարաններից մեկը: