Պատճառը, ըստ լրատվամիջոցների, Սկարամուչիի սկանդալային հարցազրույցն է «New Yorker»-ին, որտեղ նա կոպիտ արտահայտություններով քննադատել էր Սպիտակ տան արդեն նախկին մամուլի խոսնակ Շոն Սփայսերին:
Աշխատանքի ընդունվելուց տասն օր անց հրաժարական է տվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերի ղեկավար Էնթոնի Սկարամուչին: Պատճառը, ըստ լրատվամիջոցների, Սկարամուչիի սկանդալային հարցազրույցն է «New Yorker»-ին, որտեղ նա կոպիտ արտահայտություններով քննադատել էր Սպիտակ տան արդեն նախկին մամուլի խոսնակ Շոն Սփայսերին: Սփայսերը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը Սպիտակ տնից հեռացել էին Սկարամուչիի գալուց անմիջապես հետո: