Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու համար, և երբ դա լինի, Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարվի:
Թբիլիսին ակնկալում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, որ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, կարտահանձնեն Վրաստանին: Իսկ երբ դա լինի, նրան կձերբակալեն դեռ 2014-ին առաջադրված պատգամավորին ծեծելու, փող յուրացնելու, խաղաղ ցույց ցրելու և հեռուստաընկերության վրա հարձակվելու մեղադրանքներով: Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու համար, և երբ դա լինի, Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարվի: