Եկեղեցու արևմտյան տանիքն ամբողջովին փլված է, և անձրևաջրերը ողողում են Վայոց ձորում պահպանված ամենակատարյալ որմնանկարները:
«Եթե որևէ քայլ չձեռնարկվի, կկորցնենք Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին և պատերին պահպանված 17-18-րդ դարերի որմնանկարները»,- ահազանգել է անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը: «Եկեղեցու արևմտյան տանիքն ամբողջովին փլված է, և անձրևաջրերը ողողում են Վայոց ձորում պահպանված ամենակատարյալ որմնանկարները»,- նշել է Մկրտչյանը՝ պատասխանատուներին հորդորելով գոնե ժամանակավոր ծածկով պաշտպանել եկեղեցին: