Սահմանամերձ Այգեհովիտի ընտանիքներից մեկում զորացրման ուրախություն է:
Սահմանամերձ Այգեհովիտի ընտանիքներից մեկում զորացրման ուրախություն է: Արայի տունդարձի օրն էլ կրակել են. սովորական բան է ապրիլյան քառօրյայում ու ծառայության մեջ կամքը կոփած տղայի համար: Հիմա տանն է, պարտեզի վարդերն է մշակում, ծննդավայրից հեռու ապրելու միտք էլ չունի: