Ահազանգից հետո ոստիկանությանը Սևան բուժկենտրոնից հաղորդել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի մարմինը:
Սևանի լողափերից մեկում հանգիստը կիրակի երեկոյան կրկնակի սպանությամբ է ավարտվել: Ահազանգից հետո ոստիկանությանը Սևան բուժկենտրոնից հաղորդել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի մարմինը: Ըստ տեղեկությունների, նա Սևանի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերն է: Սպանվածի որդին՝ 36-ամյա Էդգարը, հետապնդել, ավտոմեքենայից իջեցրել ու որսորդական հրացանով կրակել է վիճաբանության մասնակից Դավիթ Առաքելյանի վրա, որը ևս մահացել է: Էդգար Հովհաննիսյանը ձերբակալված է: