Այս տարվա հուլիսի 14-ին նա փախել էր բանտից, ապա լքել Թուրքիայի տարածքը:
«Ես քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Արդեն ունեմ կեցության իրավունքի քարտ»,-«ՖԲ»-ի իր էջում գրել է ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, որին թուրքական դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։ Այս տարվա հուլիսի 14-ին նա փախել էր բանտից, ապա լքել Թուրքիայի տարածքը: Նշենք, որ Նիշանյանը մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել անվախ դիրքորոշումով։