Կլիմայական փոփոխությունների հետևանքով աշխարհն այսօր հայտնվել է տարբեր բնական աղետների թիրախում: Մի կողմից անտառային հրդեհներ են, մյուս կողմից՝ ջրհեղեղներ:
Կլիմայական փոփոխությունների հետևանքով աշխարհն այսօր հայտնվել է տարբեր բնական աղետների թիրախում: Մի կողմից անտառային հրդեհներ են, մյուս կողմից՝ ջրհեղեղներ: Տապի հետևանքով հրդեհները մոլեգնում են Ֆրանսիայի Լազուրե ափի հանգստյան տների հարևանությամբ: Կորսիկայի աղետի գոտուց տարհանվել է 10 հազար մարդ: Կրակի դեմ առայժմ անարդյունք պայքարում են նաև Իտալիայում ու Պորտուգալիայում: Բոլոր վայրերում իշխանությունները չեն բացառում հրդեհների բռնկման մարդկային գործոնը: Իսկ ահա Ֆրանսիայի հարևան Գերմանիայում պայքարում են ջրհեղեղների դեմ: Գետերի ջրի մակարդակը բարձրացել է ու ողողել առափնյա բնակավայրերը: Չդադարող հորդառատ անձրևների պատճառով նույն վիճակում են Խուանխե գետի առափնյա շրջանները, խեղդվածների ու անհետ կորածների թիվը ճշտվում է, տասնյակ հազարվոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: