Սոցփաթեթներում ներառված մեր քաղաքացիներն այսուհետև բուժզննության համար ստիպված չեն լինի այցելել պոլիկլինիկա, թուղթ վերցնել, հասնել հիվանդանոց:
Կառավարությունը փորձարկում է առողջապահության ապահովագրության նոր սխեման: Սոցփաթեթներում ներառված մեր քաղաքացիներն այսուհետև բուժզննության համար ստիպված չեն լինի այցելել պոլիկլինիկա, թուղթ վերցնել, հասնել հիվանդանոց: Գործադիրն իր նիստում որոշել է նաև ընդլայնել կոռուպցիայի դեմ պայքարի դաշտը՝ եռապատկելով հայտարարագիր լրացնող բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակը: