Հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ կասեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և չեղարկել որոշումը՝ հիմնավորելով, որ Բաքուն նման զենքն օգտագործում է Հայաստանի ու Արցախի դեմ:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը վրդովմունք է հայտնել կառավարությանը, որը թույլատրել է Տորոնտոյում զրահապատ մեքենաներ արտադրող ընկերությանը զինտեխնիկա մատակարարել Ադրբեջանին: Հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ կասեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և չեղարկել որոշումը՝ հիմնավորելով, որ Բաքուն նման զենքն օգտագործում է Հայաստանի ու Արցախի դեմ: