Եվրահանձնաժողովն անհապաղ պատժամիջոցներ կկիրառի Լեհաստանի դեմ, եթե վերջինս մեկ ամսվա ընթացքում չվերացնի բոլոր նորամուծությունները:
Լեհաստանը կզրկվի Եվրամիությունում ձայնի իրավունքից, եթե դատական համակարգի բարեփոխումներ իրականացնի երկրում: Եվրահանձնաժողովն անհապաղ պատժամիջոցներ կկիրառի Լեհաստանի դեմ, եթե վերջինս մեկ ամսվա ընթացքում չվերացնի բոլոր նորամուծությունները: Դրանք ենթադրում են, որ Լեհաստանի իշխանությունն այսուհետև իրավունք ունի դատավորներ նշանակել: Նախագահ Անջեյ Դուդան սառեցրել է գործընթացը՝ դեմ գնալով դրա հեղինակ իշխող կուսակցությանը: Նա համոզված է, որ բարեփոխումները չեն ամրապնդելու անվտանգությունն ու արդարադատությունը երկրում: Առաջարկվող փոփոխությունների օրինագծի փաթեթը նախագահին չի ներկայացվել: Մոտ տասը օր հազարավոր ցուցարարներ բողոքում էին դրա դեմ: