Նրա փաստաբանը հայտնել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը, բայց ցանկանում է պատիժը կրել Իսրայելում:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմել է Իսրայելին արտահանձնվելու խնդրանքով: Նրա փաստաբանը հայտնել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը, բայց ցանկանում է պատիժը կրել Իսրայելում: Հիշեցնենք՝ Լապշինին Ադրբեջանը պատժել է Արցախ այցելելու և այդ մասին գրառումներ կատարելու համար: Նրան ձերբակալել և Ադրբեջանին է հանձնել Բելառուսը: