Ֆրանսիան Եվրամիությունից օգնություն է խնդրում՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:
Ֆրանսիան Եվրամիությունից օգնություն է խնդրում՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ավելի քան 200 տան բնակիչ տարհանվել է: Իտալիան շտապել է օգնության, բայց այնտեղ էլ երաշտ է: Դրա պատճառով Վատիկանն անջատել է Սուրբ Պետրոսի հրապարակի շատրվանները։ Հռոմում, որի մերձակայքում նույնպես մոլեգնում է հրդեհը, մտածում են ջրի մատակարարումն օրական 8 ժամով կրճատելու մասին: Անտառային հրդեհներ են նաև Պորտուգալիայում: Ավելի քան 2000 հրշեջ փորձում է մարել շոգի և ուժեղ քամու պատճառով առաջացած հրդեհը, որն անցած ամիս դարձել էր 60 մարդու մահվան պատճառ: