Պետեկամուտների կոմիտեի 4 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Բացահայտվել է տեղական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորի պատմությունը: Պետեկամուտների կոմիտեի 4 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նրանք են մի շարք տնտեսվարողների թույլ տվել ապօրինի ճանապարհով միրգ-բանջարեղեն, նաև ադրբեջանական խնձոր ներկրել: Սխեման պարզ է՝ տեսուչները փող են վերցրել ներկրողից ու մեքենան չեն ստուգել: Միրգը Հայաստան է մտել առանց մաքսային ձևակերպման ու լաբորատոր հետազոտության: Բոլոր 4 տեսուչներն էլ Բագրատաշենի բաժանմունքից են: Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են՝ գործը շուտով դատարան կուղարկվի: