Վայոց ձորի մարզպետարանում ստեղծվել են աշխատանքային խմբեր հնարավոր վնասի չափը պարզելու համար:
Վայոց ձորի Արտաբույնք գյուղում տներից մեկի պատերը ճաքել են երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Էպիկենտրոնը եղել է Վայքից 6 կմ արևմուտք: Ցնցման ուժգնությունը՝ 4 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Եղեգիս, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձորում` 2-ից 3 բալ ուժգնությամբ: Վայոց ձորի մարզպետարանում ստեղծվել են աշխատանքային խմբեր հնարավոր վնասի չափը պարզելու համար: