Հայաստանի փրկարար ծառայությունը այս տարվա առաջին վեց ամսում պայթյունի 11 ահազանգ է ստացել:
Հուլիսի 24-ին Արտաշատի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժել է երկու հոգի: Նրանք Արտաշատի բուժկենտրոնում առաջին օգնությունն են ստացել և դուրս գրվել: Հայաստանի փրկարար ծառայությունն այս տարվա առաջին վեց ամսում պայթյունի 11 ահազանգ է ստացել: Նախորդ տարվա համեմատ դեպքերը շատացել են, զոհերը՝ մեկով պակասել: