Սգո թափորը տեսել են բոլորը, բայց ոչ ոք ոչինչ չի արել սրբապղծություն թույլ չտալու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող պատմական հուշարձանի դեմ ոտնձգությունը կանխելու համար:
Սանահինի տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարանի տեղում, օրը ցերեկով նոր հուղարկավորություն է եղել: Սգո թափորը տեսել են բոլորը, բայց ոչ ոք ոչինչ չի արել սրբապղծություն թույլ չտալու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող պատմական հուշարձանի դեմ ոտնձգությունը կանխելու համար: Աղմկոտ գործն արդեն քննում է դատախազությունը: