Եռափուլ մրցավազքին այս տարի Արցախից ու Հայաստանից մասնակցել է 1500-ից ավելի սպորտային ընտանիք:
Ծաղկաձորում պարգևատրել են «Լավագույն մարզական ընտանիքներին»: Եռափուլ մրցավազքին այս տարի Արցախից ու Հայաստանից մասնակցել է 1500-ից ավելի սպորտային ընտանիք: Հաղթողներին պարգևներ է հանձնել Հանրապետության ղեկավարը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն առողջություն է պարգևում, այլև հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ: