Մինչև տարեվերջ Հայաստանի մարզերի վաթսուն հազար աշակերտ անվճար կստանա դպրոցական տաք սնունդ:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում երեխաները տաք սնունդ կստանան: Կրթության և գիտության նախարարն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը երկարաձգելու նպատակով: Մինչև տարեվերջ Հայաստանի մարզերի վաթսուն հազար աշակերտ անվճար կստանա դպրոցական տաք սնունդ: Հաջորդ տարի ծրագիրը կշարունակվի Շիրակում, ապա՝ Արագածոտնում: