Նա կոչ է արել փակել Եվրոպայի սահմանները, զգուշացնելով, որ նրանք լուրջ վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության ու տնտեսության համար: Իսկ դա, ըստ Իսրայելի վարչապետի՝ կհանգեցնի Եվրամիության կործանման:
Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի վարչապետների հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Եվրամիության քաղաքականությունը Իսրայելի ու փախստականների հարցում: Նեթանյահուին վրդովվեցնում է, որ Բրյուսելն անընդհատ քաղաքական պահանջներ է ներկայացնում Իսրայելին: Սակայն Նեթանյահուն ավելի կարևոր է համարել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ներգաղթյալների հարցը: Նա կոչ է արել փակել Եվրոպայի սահմանները, զգուշացնելով, որ նրանք լուրջ վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության ու տնտեսության համար: Իսկ դա, ըստ Իսրայելի վարչապետի՝ կհանգեցնի Եվրամիության կործանման: