Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ըստ ոլորտների մշակեն ու ներկայացնեն լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնող ծրագիր:
«Փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, ձևական վարչարարություն, որոշ գերատեսչություններում էլ չկա մեկ պատուհանի հնարավորություն»,-վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստն սկսել է դժգոհությամբ ու դրանից բխող հանձնարարականով: