Ներդրումների նախարարությունը հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Աճը կազմել է 6 տոկոսից ավելի:
Հայաստանից արտահանումը շարունակում է երկնիշ աճ արձանագրել: Առաջին կիսամյակում՝ 21 տոկոս: Ներդրումների նախարարությունը հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Աճը կազմել է 6 տոկոսից ավելի: Արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ՝ ավելի քան 12 տոկոս: Կառավարության խոստացած ներդրումներն, ըստ երևույթին, սկսել են հոսել դեպի տնտեսություն: Գործադիրը ձեռներեցների նոր խմբի է արտոնություններ տալիս: Արդեն 4 միլիարդ 737 միլիոն դրամի ներդրումներ արած ու 144 աշխատատեղ ստեղծած «Արմենիա վայնը» նոր սարքավորումներ է բերում: Ընկերությունն ազատվել է մաքսատուրքից: Մեկ այլ՝ «Վիսապ» ընկերություն, որ փոքր ՀԷԿ-ի կառուցման համար է սարքավորումներ բերում. նույնպես ազատվել է մաքսատուրքից ու հետաձգվել է նրա ԱԱՀ-ի վճարումը: 4 միլիարդ 632 միլիոն դրամ ներդրած ընկերությունը 20 աշխատատեղ է ստեղծել: Իսկ «Գրին Ֆարմերն» ինտենսիվ այգիներ է հիմնում՝ նույնպես արտոնությամբ: