Թեհրանն էլ չի պատրաստվում հանդուրժել վիրավորանքը. կպատժի ամերիկյան այն կազմակերպություններին և մարդկանց, որոնք ձեռնարկել են թշնամական գործողություններ իրանցի ժողովրդի և տարածաշրջանի այլ մահմեդական երկրների նկատմամբ:
Դիվանագիտական փոխհրաձգություն՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Վաշինգտոնը պատժամիջոցներ է ձեռնարկել Իրանի 18 քաղաքացիների ու խմբերի դեմ՝ բալիստիկ հրթիռների զարգացմանն աջակցելու համար: ԱՄՆ-ն հայտարարում է, որ չի հաշտվելու Իրանի սադրիչ գործողությունների հետ: Թեհրանն էլ չի պատրաստվում հանդուրժել վիրավորանքը. կպատժի ամերիկյան այն կազմակերպություններին և մարդկանց, որոնք ձեռնարկել են թշնամական գործողություններ իրանցի ժողովրդի և տարածաշրջանի այլ մահմեդական երկրների նկատմամբ: