Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի խոսքով, Ռոբերտ Գասպարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է դրական դինամիկայով:
Հուլիսի 7-ին ադրբեջանական արկակոծության հետևանքով բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից մեկին տեղափոխել են հիվանդասենյակ, մյուսը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի խոսքով, Ռոբերտ Գասպարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է դրական դինամիկայով, գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ Վահե Բադալյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է: