Վիրտուալ աստղագիտության ուսուցման հեռանկարն ու խնդիրները Բյուրականում գիտնականների հետ քննարկել է երկրի ղեկավարը:
Գիտակրթական ի՞նչ նախագծերով մեր աստղադիտարանը կդառնա տուրիստական հասցե: Վիրտուալ աստղագիտության ուսուցման հեռանկարն ու խնդիրները Բյուրականում գիտնականների հետ քննարկել է երկրի ղեկավարը: Իսկ Աշտարակում Սերժ Սարգսյանը մասնակցել է պետության հատկացրած շուրջ կես միլիարդ դրամով հիմնանորոգված «Սևան» մանկապատանեկան մարզադպրոցի բացմանը: Այստեղ մարզիկների համար կգործեն ըմբշամարտի, վոլեյբոլի, բռնցքամարտի, ֆուտբոլի, բասկետբոլի և ծանրամարտի խմբակներ: