Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ավտոմեքենայի յուղը «Լուս 88» ընկերությունը փորձել է սահմանն անցկացնել լվացող միջոցի անվան տակ:
ՊԵԿ-ի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության աշխատակիցները կանխել են 19 տոննա բեռի ապօրինի ներկրումը Հայաստան: Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ավտոմեքենայի յուղը «Լուս 88» ընկերությունը փորձել է սահմանն անցկացնել լվացող միջոցի անվան տակ: ՊԵԿ-ը գործ է հարուցել և տնտեսվարողներին զգուշացնում է, որ ԵԱՏՄ-ից եկող բեռները նույնպես, չնայած ազատականացմանը, խիստ հսկողության ներքո են: