Ֆինանսիստները մտադիր են բարձրացնել համախառն ներքին արդյունքը:
Ֆինանսիստները մտադիր են բարձրացնել համախառն ներքին արդյունքը: Ընդ որում դա անել ոչ այնքան արտաքին բաղադրիչի, որքան ներսում՝ տնտեսության հզորացման միջոցով: Սա նշանակում է` արտաքին վարկերի փոխարեն պետությունը հետևողականորեն բարելավելու է բիզնես միջավայրը՝ ներդրումների քանակը մեծացնելու համար, խթանելու է արտահանումը: Հանրապետության գլխավոր ֆինանսիստը նաև խորհուրդ է տալիս՝ գնեք պետական պարտատոմսեր, այդ կերպ նաև կմասնակցեք տնտեսության զարգացմանը: