Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն:
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել Հայաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ այս մասին Tert.am-ին ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում Հայաստանի դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,- ասել է Բալայանը: