Մեր կառավարության ձեռնարկած քայլերը լիարժեքորեն համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու պահանջներին:
Հայաստանն իր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանում է սպիտակ ստրկության զոհ դառնալու վտանգից: Ամերիկյան պետքարտուղարությունը, որն ամենամյա զեկույցներ է հրապարակում աշխարհում թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունքների մասին, այս տարի շեշտում է՝ մեր կառավարության ձեռնարկած քայլերը լիարժեքորեն համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու պահանջներին: