Մեր վաճառասեղաններին հնարավոր է տեղական հնդկաձավարի փաթեթներ հայտնվեն:
Հայաստանում հնդկաձավարը առաջին բերքն է տալիս: Մեր վաճառասեղաններին հնարավոր է տեղական հնդկաձավարի փաթեթներ հայտնվեն: Բավրայում այս շաբաթ հնդկաձավարի վերամշակման գործարան բացվեց: Եվս մեկն ամիսներ առաջ բացվել էր Գեղարքունիքում: Սակայն այնտեղ դեռ որակյալ հնդկաձավար չեն կարողանում ստանալ. օդը նոսր է, կրակը՝ թույլ: