Միջադեպը տեղի է ունեցել Տաճարի լեռան մոտ, որը սրբավայր է թե՛ մահմեդականների, թե՛ հրեաների համար:
Երուսաղեմի Հին քաղաքի շրջանում երեք անձինք կրակ են բացել ոստիկանների խմբի վրա: Վիրավորվել է 3 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել Տաճարի լեռան մոտ, որը սրբավայր է թե՛ մահմեդականների, թե՛ հրեաների համար: Իսրայելցի ոստիկանները հարձակվողներին չեզոքացրել են: Նրանց ինքնության մասին առայժմ տեղեկություններ չկան: