Բացի Բեկնազարյանի դիմանկարից նամականիշի վրա պատկերված են նաև դրվագներ առաջին հայկական համր՝ «Նամուսը» և առաջին հնչյունային՝ «Պեպո» ֆիլմերից:
«Մեծանուն հայեր» նախաձեռնության և «Ոսկե ծիրան»-ի շրջանակում, կինոփառատոնի պատվո հյուրերի և հայտնի կինոգործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ազգային կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Բացի Բեկնազարյանի դիմանկարից նամականիշի վրա պատկերված են նաև դրվագներ առաջին հայկական համր՝ «Նամուսը» և առաջին հնչյունային՝ «Պեպո» ֆիլմերից: Երեկոյի ընթացքում փառատոնի կազմակերպիչները նաև «Արծաթե ծիրան» մեդալով են գնահատել «Ոսկե ծիրան»-ի գործընկեր IDeA հիմնադրամի աջակցությունը: