Կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 21:50-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրից անմիջապես հետո:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր ֆիլմասեր հեռուստադիտողին հնարավորություն կընձեռի դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» Ֆիլմը: Կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 21:50-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրից անմիջապես հետո:
«Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հայաստանում այն առաջին անգամ ներկայացվել է 2016 թ-ի ապրիլի 29-ին:
«Փակուղի» ֆիլմը պատմում է Լևոն անունով ինժեների մասին, ով 1990-ականներին Գրին քարտ է շահում ու իր ընտանիքով մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևում է իր հերոսին և ֆիլմում պատկերում նրա կյանքն ու ընտանիքի հետ հարաբերությունները ամենատարբեր իրավիճակներում: «Փակուղի»-ն հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ինֆորմացիոն գլխավոր գործընկերն է: