Այսուհետև Շվեդիա այցելելու դեպքում Թուրքիայի նախագահն ու իր թիմակիցները կարող են ձերբակալվել:
Մի խումբ շվեդ խորհրդարանականներ Թուրքիայի նախագահի դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: Նրանք Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների և ռազմական հանցագործությունների համար: Խոսքը 2015 թ. հուլիսից 2016 թ. դեկտեմբերին Շըրնաք, Սիլոպի, Ջիզրե և Սուր բնակավայրերում թուրքական զինուժի գործողությունների մասին է: Շվեդիայի օրենքով Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Այսուհետև Շվեդիա այցելելու դեպքում Թուրքիայի նախագահն ու իր թիմակիցները կարող են ձերբակալվել: