Նրան մեղադրում են կոռուպցիայի ու պաշտոնը չարաշահելու համար:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվան դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են կոռուպցիայի ու պաշտոնը չարաշահելու համար: Նախկին նախագահի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, մինչդեռ դատախազությունն ավելի կոշտ վճիռ է պահանջում, պատճառաբանելով, որ պետբյուջեից շորթած գումարները մեծ թիվ են կազմում: