Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին: Երկրպագուները մենամարտին կկարողանան հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտեց 29-ամյա Ռոբին Կրասնիկի հետ և հաղթանակ տարավ:
Արթուր Աբրահամը՝ անդրադառնալով սպասվելիք մենամարտին, նշել է. «Ես հաղթեցի իմ վերջին երկու մարտերը, սա կլինի 3-րդը: Ես վստահաբար պատրաստվում եմ հաղթանակի»: