Առայժմ անհայտ պատճառով կարող էին բախվել հինգ օդանավ:
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարգավարներին հաջողվել է կանխել խոշոր աղետ: Առայժմ անհայտ պատճառով կարող էին բախվել հինգ օդանավ: Հուլիսի 7-ի գիշերը Տորոնտոյից թռչող ուղևորատար աերոբուսը վայրէջք կատարելիս սխալմամբ այլ թռիչքուղու կողմն է ուղղվել, որտեղ այդ պահին չորս ինքնաթիռ է եղել: Կարգավարները հասցրել են ժամանակին զգուշացնել օդաչուին, որը բարեհաջող վայրէջք է կատարել երկրորդ փորձից: