Պաշտպանության նախարարը հանդիպել է բիզնեսի խթանմամբ զբաղվող կազմակերպությունների, հիմնադրամների և գործարարների հետ, ներկայացրել «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։
Պաշտպանության նախարարը հանդիպել է բիզնեսի խթանմամբ զբաղվող կազմակերպությունների, հիմնադրամների և գործարարների հետ, ներկայացրել «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Վիգեն Սարգսյանն ասել է, որ ակնկալում է գործուն առաջարկներ՝ ծրագրերի բիզնես բաղադրիչը արդյունավետ իրացնելու համար։ Հանդիպման մասնակիցները առաջարկներ են ներկայացրել։
Ծրագրերի հանրային լսումները առաջիկա օրերին կավարտվեն, կներկայացվեն կառավարություն, այնուհետև խորհրդարան: Հուլիսի 11-ին էլ ԶՈւ զորամասերից մեկում բացվել է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: