Անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունեն աշնանը՝ Բրյուսելում:
Եվրամիության տարածքում ռոումինգի վճարից կազատվեն նաև «Արևելյան գործընկերության» անդամ երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները: Քիշնևում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Յոհանես Հանն ասել է, որ դա կարվի մինչև 2020 թվականը: Անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունեն աշնանը՝ Բրյուսելում: Եվրամիության անդամ երկրների համար ռոումինգն անվճար է հունիսի 15-ից: