Սուրբ Սարգսի միջնադարյա սրբատեղին ազատվել է ավելորդ իրերից ու անճաշակ պատկերներից, դարձել ավելի ընդարձակ, մաքուր և պատրաստ եկեղեցական բոլոր արարողությունների ու ծեսերի համար:
Նորոգվել ու դռները վերաբացել է Վանաձորի Կամակատար մատուռը: Սուրբ Սարգսի միջնադարյա սրբատեղին ազատվել է ավելորդ իրերից ու անճաշակ պատկերներից, դարձել ավելի ընդարձակ, մաքուր և պատրաստ եկեղեցական բոլոր արարողությունների ու ծեսերի համար: Հավատավոր ժողովրդի և ուխտավորների սիրելի սրբավայրը վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ: Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ` նոր օծված խորանին տարածաշրջանի հոգևոր հովիվը մատուցել է առաջին Սուրբ Պատարագը: