Խորհրդարանում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, ինչն էլ հանգեցրել է լուրջ ընդհարման:
Վենեսուելայում զինված մարդիկ հարձակվել են խորհրդարանի վրա, վիրավորել են 5 պատգամավորի ու Ազգային ժողովի յոթ աշխատակցի: Օրենսդիրների կարծիքով՝ հարձակման համար պատասխանատու են կառավարամետ ռազմական խմբավորումները, որոնք պաշտպանում են նախագահ Մադուրոյի քաղաքականությունը: Խորհրդարանում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, ինչն էլ հանգեցրել է լուրջ ընդհարման: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է բռնությունը և հանձնարարել հետաքննել միջադեպը: