Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բացահայտվել է սուպերմարկետում կատարված ավազակային հարձակումը: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 30-ին՝ գիշերը դանակով զինված տղամարդը մտել է Երեւանի սուպերմարկետներից մեկն ու սպառնալով գանձապահին՝ դրամարկղից հափշտակել 600 հազար դրամ: Ըստ քննչական կոմիտեի՝ հարձակում կատարած տղամարդու ինքնությունը պարզվել է, նաև այն, որ նա հատել է պետական սահմանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: